17:25 | 25.06.20 | Նորություններ | 2190

TikTok-ի սեփականատերը տուգանվել է՝ վուլգար կոնտենտի համար

Չինաստանի իշխանությունները տեսանյութերի փոխանակման հարթակներ ունեցող խոշոր ընկերություններում իրականացրել են լայնածավալ ստուգումներ եւ հայտնաբերել բազմաթիվ խախտումներ:

Արդյունքում, դրանց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, մի մասն էլ տուգանվել է:

Չինաստանի կիբեռտիրույթի հարցերով պետական մարմինը տուգանել է TikTok-ի մայր ByteDance ընկերությանը՝ վուլգար կոնտենտ տարածելու մեղադրանքով: Նույն ընկերությանն է պատկանում տեսանյութերի տարածման մեկ այլ հարթակ՝ Xigua-ն, որը նույնպես տուգանվել է: Թե որքան է կազմել տուգանքի չափը, հայտնի չէ:

TikTok չինական հավելվածը, որը թույլ է տալիս կիսվել կարճ երաժշտական տեսանյութերով, այս տարվա ապրիլին եկամտաբերությամբ առաջ է անցել YouTube-ից եւ Netflix-ից: