14:33 | 24.06.20 | Նորություններ | 2280

Safari-ն կբացահայտի ձեզ հետեւող կայքերը եւ գործիքները

Apple-ի Safari դիտարկիչն (բրաուզեր) առաջիկայում կթարմացվի եւ կստանա ներկառուցված հակաթրեքինգային համակարգ:

Այն թույլ կտա ստանալ ծանուցում այն ժամանակ, երբ որեւէ ծրագիր կամ կայք սկսի ձեզ հետեւել:

TechCrunch-ի փոխանցմամբ, կասկածելի համակարգերը անմիջապես կարգելափակվեն Safari-ի կողմից:

Օգտատերերը հնարավորություն կստանան տեսնել, թե հատկապես ինչն է արգելափակվել եւ ցանկության դեպքում, ապաարգելափակել որոշ կայքեր կամ գործիքներ: Safari-ն նաեւ կնախազգուշացնի, եթե օգտատիրոջ տվյալները արտահոսքի ենթարկվեն:

Նոր գործառույթը հասանելի կդառնա macOS Big Sur օպերացիոն համակարգի հերթական թարմացման ժամանակ՝ այս տարվա ընթացքում: