15:13 | 22.06.20 | Նորություններ | 1951
Snapchat-ը ներկայացրել է նոր գործառույթներ, որոնք թույլ կտան որոշել շների ցեղատեսակները, բույսերի տեսակները եւ պրոդուկտի բաղադրությունը:
Այդ նպատակով, այս տարվա ընթացքում օբյեկտների սքանավորման Snap Camera գործիքում կավելանա երեք նոր գործառույթ՝ Dog Scanner, PlantSnap եւ Nutrition Scanner:
Business Insider-ի տեղեկություններով, ընկերությունն այս տեխնոլոգիան մշակել սկսել է 2017թ.-ից եւ ներկայացրել Snap Partner համաժողովի ընթացքում: