13:30 | 17.06.20 | Նորություններ | 1878

PlayStation-ի դիզայները բացատրել է, թե ինչու է PS5-ն այդքան խոշոր

PlayStation-ի UX դիզայնի բաժնի փոխտնօրեն Մեթ Մաքլաուրինը խոսել է այն մասին, թե ինչու օրերս ներկայացված PS5-ն ունի նման մեծ չափս՝ համեմատած նմանատիպ այլ սարքերի հետ:

Նա բացատրել է, որ մեծ չափսը կարեւոր է՝ սարքի արդյունավետ սառեցման գործընթաց ապահովելու համար:

Մաքլաուրինի խոսքով, PS5-ը նոր սերնդի ոչ մեծ գերհամակարգիչ է, որն ապահովում է շատ մեծ արտադրողականություն, եւ միաժամանակ շատ է տաքանում: Նրա խոսքով, այդ տեխնոլոգիան դեռեւս բավարար չափով կատարյալ չէ, որպեսզի շատ չտաքանա, հետեւաբար այն սառեցնելու համար տարածք է հարկավոր:

Հիշեցնենք, որ Sony ընկերությունը ցուցադրել էր PlayStation 5-ի նոր դիզայնը հունիսի 12-ին՝ The Future of Gaming առցանց միջոցառման ժամանակ: Ընկերությունում նշել էին, որ սարքը կսկսի վաճառվել տարեվերջին: