16:45 | 04.06.20 | Նորություններ | 2658

    Մեկնարկել են պետական կրթաթոշակով Դրեյփերի համալսարանում ուսանելու առցանց դասընթացները

    Հունիսի 1-ից մեկնարկել են «Վիրտուալ կոմուրջ» ծրագրի շրջանակներում պետական կրթաթոշակով Դրեյփերի համալսարանի գարնանային ծրագրում սովորելու համար հայտարարված մրցույթի հաղթող 8 հայ մասնակիցների առցանց դասընթացները:

    Տեխնոլոգիական մտքի հայ ներկայացուցիչներն աշխարհի ամենահաջողակ ձեռներեցների մենթորությամբ կանցնեն առցանց դասընթացների շարք՝ կազմված մի քանի մոդուլներից, որոնց թվում են՝

    - Ապագայի տեխնոլոգիաները (Technologies of the future),
    - Գաղափարից արտադրանք՝ ինչպես ստեղծել աշխարհը փոխող պրոդուկտներ (Turning ideas into products that change the world),
    - Ինչպես նախագծել ապագայի բացառիկ պրոդուկտ (Designing the next unicorn),
    - Ճիշտ բիզնես մոդելի ընտրություն (Figuring out the right business model),
    - Վիրտուալ ներկայություն՝ բացառիկ մրցանակներով (Virtual Herothon with unique prizes),
    - Աճի եւ վաճառքների հիմնասյուները (Fundamentals of the growth and sales),
    - Երբ եւ ինչպես հիմնադրելընկերությունը (How and when to incorporate your company),
    - Ամեն ինչ ֆոնդահայթայթման մասին (Everything you need to know about fundraising),
    - Ամենը առաջնորդության մասին եւ ինչպես բացահայտել թույլ կողմերը (Become a leader and identify your blind spots),
    - Ինչպես ձեւավորել լավագույն թիմեր (Let’s build great teams)
    - Ինչպես կառուցել խոսքը՝ գաղափարը կատարելապես ներկայացնելու համար(Construct the perfect business pitch),
    - Ինչպես ներկայացնել գաղափարը ներդրողներին (Pitch to investors, win Prizes & Hero Graduation):

    Նշենք, որ հայ մասնակիցների այցը Սիլիկոնյան հովիտ հետաձգվել էր ավիաչվերթների չեղարկման պատճառով եւ Դրեյփերի համալսարանն առաջարկել է նրանց դասընթացներն անցկացնել առցանց ձեւաչափով: Հետագայում՝ չվերթների վերականգնվելուց անմիջապես հետո մասնակիցները հնարավորություն կունենան մեկնելու Սիլիկոնյան հովիտ, ինչպես նաեւ հանդիպելու ներդրողների հետ՝ հնարավոր ներդրումներ ներգրավեու նպատակով:

    Սիլիկոնյան հովտում կրթական բացառիկ՝ ձեռներեցության եւ բիզնես ծրագրին մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) նախաձեռնությամբ, որը եւ հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման ծախսերը։

    Դրեյփերի համալսարանում դասավանդում են համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկատեր-դասախոսներ Իլոն Մասկը (Tesla, Inc.), Թիմ Վեսթերգրենը (Pandora Media Inc.), AirBnB-ի ղեկավարներն ու YouTube-ի հիմնադիրները, տեխնոլոգիական ոլորտի այլ հայտնի դեմքեր, ովքեր իրենց կրտսեր գործընկերներին ներկայացնում են գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհները՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձեւերով։