16:20 | 04.06.20 | Նորություններ | 2234

Google-ին $5 մլրդ տուգանք է սպառնում

Google-ին սպառնում է $5 միլիարդ տուգանք. որոնողական համակարգը մեղադրվում է գաղտնի կերպով անձնական տվյալներ հավաքագրելու մեջ:

Reuters-ի փոխանցմամբ, Alphabet հոլդինգի դեմ դատական հայցը, որտեղ ներառված է Google-ը, ներկայացվել է Կալիֆոռնիայի դաշնային դատարան: Հայտի բավարարման դեպքում, յուրաքանչյուր տուժած քաղաքացի կստանա շուրջ $5 հազար:

Նշվում է, որ տվյալների անօրինական հավաքագրումն իրականացվել է վիճակագրական ծառայության, գովազդային ծրագրի եւ մոբայլ այլ հավելվածների միջոցով:

Google-ի կողմից օգտատերերի անձնական տվյալների նկատմամբ հետաքրքրության առաջնային պատճառը գումարն է: 2019թ. ընթացքում ընկերության վաստակած $161 միլիարդ դոլարից գովազդի շնորհիվ է ստացվել $135 միլիարդը: Ներկայում Google-ին է պատկանում աշխարհում իրականացվող որոնումների 82%-ը: