11:53 | 02.06.20 | Նորություններ | exclusive 9892
Հայկական ստարտափները մասնակցում են հունիսի 1-ից 3-ն ընթացող EMERGE առցանց տեխնոլոգիական կոնֆերանսին:
Միջոցառումն այս տարի ունի մասնակիցներ ավելի քան 30 երկրներից: Խոսնակների թվում են ներկայացուցիչներ այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Coursera-ն, Tesla-ն, Dropbox-ը եւ այլն: Օնլայն ձեւաչափը, որն այս տարի առաջին անգամ է փորձարկվում՝ կապված աշխարհում տարածվող համավարակի հետ, թույլ կտա նաեւ նոր կապեր ստեղծել կլոր սեղանների եւ վիրտուալ բարերի ընթացքում:
Itel.am-ին կոնֆերանսի կազմակերպիչները տեղեկացրել են, որ միջոցառման նկատմամբ Հայաստանից հետաքրքրությունը բավական մեծ է: Մասնակից ստարտափներն են՝ Clean Pics LLC (Երեւան), UST (Երեւան), MAGELLINE (Երեւան), Fastmed LLC (Երեւան), CARDY (Երեւան), pAIboard (Երեւան), Lucky Carrot (Երեւան), ERP Smart System (Երեւան), KeepPet (Լոս Անջելես):
Հավելենք, որ կոնֆերանսի շրջանակում այսօր ելույթ կունենա PicsArt ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Հովհաննոս Ավոյանը: Նա կխոսի PicsArt-ի հաջողության պատմության մասին, պատմելով, թե ինչպես է հավելվածը, որը հիմնադրվել է Հայաստանում, դարձել աշխարհի 20 առաջատար հավելվածներից մեկը: