17:08 | 15.05.20 | Նորություններ | 5772
Ucom-ի համահիմնադիրներ Հայկ եւ Ալեքսանդր Եսայանների կողմից ստեղծված «Օլնեթ» ընկերությունը վերանվանվել է «Թիմ» ՍՊԸ եւ շուտով կսկսի հեռահաղորդակցության ծառայություններ մատուցել TEAM. Telecom Armenia բրենդի ներքո։
Ընկերության հաղորդագրության համաձայն, «Թիմ» ՍՊԸ-ն մայիսի 13-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործում) գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիա ստանալու նպատակով, ինչպես նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով՝ ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային լիցենզիա ստանալու համար։
«Ծառայությունների բարձր որակն ապահովելու են «Թիմ»-ին միացած պրոֆեսիոնալները։ Ամենակարեւորն ուժեղ թիմն է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայկ Եսայանը: