12:46 | 14.05.20 | Նորություններ | 12807
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ հունիսի 30-ը ներառյալ, «X» կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլանների, ինչպես նաեւ «եւ» սակագնային պլանի տարբերակ 2-ի շրջանակում YouTube եւ TikTok հավելվածներն օգտագործելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն սպառվում:
«+Video» ծառայությունը ներկայում հասանելի է եւ ավտոմատ ակտիվացված է վերոնշյալ սակագնային պլանների ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդների համար:
Ծառայությունը թույլ կտա բաժանորդներին YouTube եւ TikTok հավելվածներում անսահմանափակ դիտել ու վերբեռնել տեսանյութեր եւ լսել երաժշտություն՝ որքան ցանկանան:
Ընկերության TikTok-ի պաշտոնական էջին կարելի է միանալ այստեղ:
Նշենք, որ 2020թ. հուլիսի 1-ից YouTube եւ TikTok հավելվածներից օգտվելիս կօգտագործվեն սակագնային պլանի շրջանակում տրամադրվող մեգաբայթերը: