11:56 | 14.05.20 | Նորություններ | 2379
Հայ-Ռուսական(Սլավոնական) համալսարան(RAU) եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը(EIF) կազմակերպում են Վլադիմիր Եղիազարյանի անվան համահայկական բաց առցանց ծրագրավորման մրցույթը, որը կկայանա մայիսի 24-ին:
Կազմակերպիչների խոսքով, ստեղծված համավարակի պայմաններում, երբ մասսայաբար չեղարկվում կամ հետաձգվում են պաշտոնական մրցույթները, միջոցառման նպատակն է մեկ առցանց հարթակում հավաքել բոլոր սերունդների հայ ծրագրավորողներին:
Հաղթողները կստանան մրցանակներ եւ առաջին 30 թիմերը կհրավիրվեն աշնանը Հայ-Ռուսական համալսարանում անցկացվելիք (onsite) մրցույթին։ Մասնակցության համար անհրաժեշտ է կազմել 2 մասնակցից բաղկացած թիմ (կամ մասնակցել անհատական թիմով) եւ գրանցվել այստեղ:
Մրցույթին կարող են մասնակցել բոլորը, սկսած ներկայիս ուսանողներից ու դպրոցականներից, մինչեւ փորձառու ծրագրավորողներ: Խնդիրները կլինեն ոչ միայն դասական ալգորիթմական (ICPC) ոճի, այլ երբեմն կենթադրեն ծրագրավորման այլ հմտությունների տիրապետում (ինչպիսիք հանդիպում են IT կազմակերպությունների ամենօրյա աշխատանքում):
Խնդիրների լուծման համար հասանելի են լինելու հետեւյալ լեզուները C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby, PHP: