10:45 | 12.05.20 | Նորություններ | 6783

Sevan Startup Summit 2020-ը կկայանա. կազմակերպիչները 2000 Early bird տոմսեր են վաճառքի հանել

Seaside Startup Summit ընկերությունը հայտարարել է, որ մինչեւ մայիսի 31-ը թողարկում է եւս 2000 տոմս՝ Early Bird տարիֆով։

Տոմսը թույլ է տալիս ստանալ 12-ժամյա մուտք սամմիթի տարածք ցանկացած օր՝ առավոտյան 10-ից երեկոյան 10-ը, եւ ներառում է Երեւան-Սեւան-Երեւան ուղեւորափոխադրում։

«Վերջերս անընդհատ շրջանառվող հարցերին ի պատասխան, եւս մեկ անգամ հայտնում ենք, որ SSS2020-ը կկայանա եւ այն կլինի նույնքան անմոռանալի, որքան նախորդ սամմիթները։ Այսօր մենք վերսկսում ենք տոմսերի վաճառքը ճիշտ այն գնով, որով վաճառվում էին դրանք այն պահին, երբ ժամանակավորապես կանգնեցրինք գործընթացը։ Մենք շրջանառության մեջ ենք դնում եւս 2000 Early bird տոմս (1-Day pass 20$), որոնք հասանելի կլինեն մինչեւ մայիսի 31-ը։ Այս տոմսերի վաճառքը մեր թիմի կողմից կլինի եւս մեկ երաշխիք բոլորին, որ SSS2020-ը չի կարող չկայանալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ սամմիթի հիմնադիր Հակոբ Հակոբյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ օնլայն վեբինարի ժամանակ հայտարարեց, որ երկու ամիս առաջ ժամանակավորապես դադարեցված հայտերի ընդունումը վերսկսվում է, եւ իր ողջ թիմի անունից խոստացով անել ամեն հնարավորը՝ Sevan Startup Summit 2020-ը դարձնելու իրականություն։

Այս պահին բաց են նաեւ սամմիթի՝ տարբեր ձեւաչափերով մասնակցության բոլոր հայտերը։ Սամմիթին դիմել կամ տոմսեր ձեռք բերել կարելի է այստեղ:

Հիշեցնենք, որ Sevan Startup Summit 2020-ը տեղի կունենա հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը։