16:03 | 11.05.20 | Նորություններ | 2042

    ARLOOPA-ն ընդունում է անվճար առցանց դասընթացի մասնակցության հայտեր

    Լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների (AR/VR) լուծումներ առաջարկող հայկական ARLOOPA ընկերությունը մեկնարկում է SUBSTANCE PAINTER անվճար առցանց դասընթաց:

    Դասընթացին կարող են մասնակցել 3D մոդելավորման նախնական գիտելիքներ ունեցողները, որոնք ցանկանում են ունենալ ապագայի մասնագիտություն եւ ստանալ AR/VR ոլորտ մուտք գործելու պահանջված հմտություններ։

    Դասընթացը կմեկնարկի մայիսի 27-ից։ Դրա ավարտից հետո ուսանողները կստանան ոլորտի չափանիշներին համապատասխան գիտելիքներ եւ կբարձրացնեն իրենց որակավորումը՝ որպես 3D ոլորտի մասնագետ։

    Մանրամասները եւ գրանցման հայտը հասանելի են այստեղ: