14:02 | 08.05.20 | Նորություններ | 11830
Beeline-ն իր գործող կորպորատիվ բաժանորդների համար ստեղծել է 2 նոր հետվճարային ծառայությունների փաթեթ՝ «Բիզնես 365» եւ «Բիզնես 365 Պրեմիում»։
Առաջարկները հնարավորություններ են տալիս կազմակերպություններին իրենց աշխատակիցների հեռավար աշխատանքն արդյունավետ կազմակերպել՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ ծառայությունները մեկ փաթեթում՝ բջջային հեռախոսակապ եւ ինտերնետ, ֆիքսված ինտերնետ, նոթբուք եւ Microsoft Office ծրագրային փաթեթ։
«Բիզնես 365» ծառայությունների փաթեթը 30,000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է նոթբուք, մինչեւ 50 Մբիթ/վրկ ֆիքսված ինտերնետ եւ 5 բջջային հեռախոսահամար՝ միմյանց միջեւ անսահմանափակ խոսելու հնարավորությամբ եւ 1ԳԲ բջջային ինտերնետ։
«Բիզնես 365 Պրեմիում» ծառայությունների փաթեթը 35,000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է նոթբուք, մինչեւ 100 Մբիթ/վրկ ֆիքսված ինտերնետ եւ 5 բջջային հեռախոսահամար՝ միմյանց միջեւ անսահմանափակ խոսելու հնարավորությամբ եւ 2 ԳԲ բջջային ինտերնետ։ «Բիզնես 365» եւ «Բիզնես 365 Պրեմիում» փաթեթների բաժանորդներին նաեւ տրամադրվում է Wi-Fi ռոուտեր։
«Ինքնամեկուսացման ընթացքում շատերն են նկատել հեռավար աշխատանքի դրական կողմերը։ Շատ կազմակերպություններ այժմ շարունակում են աշխատել հեռավար, եւ համոզված եմ, որ մասամբ այն կպահպանեն նաեւ ինքնամեկուսացման ռեժիմից հետո։ Մեր նոր ծառայությունների փաթեթները ներառում են կազմակերպություններին անհրաժեշտ ծառայությունների փաթեթը հեռավար աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ցանկության դեպքում կազմակերպություններին կարող են հավելյալ տրամադրվել Office 365 Business եւ Office 365 Business Premium փաթեթները՝ 4500 եւ 7000 դրամ ամսավճարի դիմաց։
Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ այստեղ, աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 համարով, կամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Business էջին։