16:46 | 07.05.20 | Նորություններ | 11254

Ucom-ը ճիշտ ժամանակին կվճարի դոլարային եւ դրամային պարտատոմսերի արժեկտրոնները

Ucom ընկերությունը կվճարի Ucom կորպորատիվ պարտատոմսերի արժեկտրոնները ճիշտ ժամանակին՝ մայիսի 16-ին։

Այդ պարտատոմսերը Ucom-ի առաջին թողարկումն են՝ 2019 թվականին գրանցված ծրագրային ազդագրի շրջանակներում։ Ucom ընկերությունն «Արմենբրոկ» ներդրումային ընկերության օժանդակությամբ 2019թ․ մայիսին տեղաբաշխել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային եւ 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր։ Նշյալ պարտատոմսերը թույլատրվել են առեւտրի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։

«Ucom ընկերությունը շարունակական ջանքեր է գործադրում առօրյա աշխատանքը բնականոն ռեժիմ վերադարձնելու, գործընկերների, ներդրողների, աշխատակիցների եւ բաժանորդների նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարելու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Անվանական արժեկտրոնային պարտատոմսերի մարման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարման հաճախականությունը եռամսյակային է։

Հավելենք, որ պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից եւ հասանելի է այստեղ: