14:17 | 05.05.20 | Նորություններ | 2248

Բազմաֆունկցիոնալ ծալվող օդափոխիչ՝ Xiaomi-ից

Չինական Xiaomi ընկերությունը, որը պարբերաբար նորարար պրոդուկտներ է մշակում, տարվա շոգ ամիսներին ընդառաջ ներկայացրել է նոր սարք՝ բազմաֆունկցիոնալ ծալվող օդափոխիչ:

GizChina-ի փոխանցմամբ, սարքը կապահովի տարածքում օդի շրջանառությունը եւ անհրաժեշտ խոնավություն: Այն կարող է աշխատել ինչպես հոսանքին միացած վիճակում, այնպես էլ անլար տարբերակով:

Օդափոխիչի գլուխը ծալվում է՝ դեպի աջ եւ ձախ 120°-ով, դեպի վերեւ եւ ներքեւ՝ 360°-ով: Սարքը թեթեւ է՝ շուրջ մեկուկես կգ է կշռում: Այն կարելի է կառավարել սենսորային կոճակների միջոցով, ինչպես նաեւ հեռակառավարման վահանակով, որը կաշխատի մինչեւ 80 մ հեռավարության վրա:

Սարքի վերջնական արժեքի մասին տեղեկություններ դեռ չկան: