11:17 | 05.05.20 | Նորություններ | 8996
Beeline-ը տեղեկացնում է վաճառքի եւ սպասարկման լրացուցիչ գրասենյակների վերաբացման մասին՝ Երեւանում եւ մարզերում:
Վերաբացված գրասենյակների ցուցակն ու հասցեները հասանելի են այստեղ։ Բոլոր նշված գրասենյակները գործելու են երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-18։00։
«Ուրախ ենք երկար դադարից հետո մեր հաճախորդներին դիմավորել մեր գրասենյակներում, թեեւ կարանտինի ընթացքում էլ զանազան միջոցներով ապահովում էինք սպասարկման անխափանությունը: Այժմ էլ, հոգ տանելով մեր աշխատակիցների եւ հաճախորդների անվտանգության մասին, բոլոր գրասենյակներում ապահովում ենք ախտահանող նյութերի առկայությունը եւ հորդորում ենք բոլորին հետեւել անվտանգության կանոններին՝ պահպանել հեռավորությունը, ախտահանել ձեռքերը եւ կրել դիմակներ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հիշեցնենք նաեւ, որ Beeline-ի ծառայություններից կարելի է օգտվել առցանց տարբերակով՝
Հայաստանի ողջ տարածքում գործում է SIM քարտերի եւ հեռախոսների անվճար առաքում, որոնք կարելի է ձեռք բերել առցանց խանութի՝ E-shop-ի միջոցով,
Beeline-ի ծառայությունների դիմաց եւ այլ վճարումներ առցանց կարելի է իրականացնել այստեղ կամ BeeMoney հավելվածով,
հաշիվը եւ ծառայությունները ցանկացած պահին եւ ցանկացած վայրից կառավարել հնարավոր է My Beeline Armenia հավելվածով:
Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային եւ 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաեւ բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին: