17:02 | 04.05.20 | Նորություններ | 2074

    Արհեստական բանականությունը LinkedIn-ում կօգնի հարցազրույցին պատշաճ պատրաստվել

    LinkedIn-ը հայտարարել է արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող նոր գործառույթի ներդրման մասին, որն աշխատանք փնտրողներին հնարավորություն կտա հղկել խոսքը եւ պատրաստվել առաջիկա հարցազրույցին:

    VentureBeat-ի փոխանցմամբ, գործառույթից օգտվելու համար օգտատերը պետք է հարցազրույցի ժամանակ ամենահաճախ տրվող հարցերին պատասխանի վիդեո հոլովակի ձեւաչափով եւ ներբեռնի հարթակ: Ծրագիրը կմշակի պատասխանները եւ կմատնանշի խոսքում հաճախ կրկնվող բառերը, վատ ընկալվող արտահայտությունները, ձայնի բարձրության նպատակահարմարությունը եւ այլ խնդիրներ, որոնք կարող են ճակատագրական լինել իրական հարցազրույցի ժամանակ:

    Համակարգը նաեւ խորհուրդներ կտա, թե ինչպես բարելավել խոսքը: Գործառույթը թեստավորման փուլում է եւ հասանելի կդառնա առաջիկայում: