14:30 | 21.04.20 | Նորություններ | 1930
Alibaba Group Holding չինական ընկերությունը $28 մլրդ կներդնի սեփական ամպային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում:
Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ կորոնավիրուսի բռնկման ֆոնին Չինաստանի կոմերցիոն հատվածում կտրուկ աճել է ամպային ենթակառուցվածքների պահանջարկը:
Նշվում է, որ Չինաստանում այս տարվա փետրվարին հեռավար աշխատանքի անցած մարդիկ կազմել են մեծամասնություն, ինչի պատճառով Alibaba-ի ծառայությունների պահանջարկը կտրուկ աճել է: Սա վերաբերում է նաեւ ընկերության պրոդուկտներից DingTalk-ին, որն օգտագործում են ինչպես գրասենյակներում, այնպես էլ կրթական հաստատություններում:
Ամպային ենթակառուցվածքները Alibaba-ի ամենաարագ աճ գրանցող ուղղություններից է: Ինչպես նշել է Alibaba Cloud Intelligence-ի նախագահ Ջեֆ Չժանը, համավարակը ստեղծել է լրացուցիչ լարվածություն՝ տնտեսության բոլոր ոլորտներում, սակայն իրենք հույս ունեն, որ ներդրումները կօգնեն ձեռնարկություններին արագացնել վերականգնման գործընթացը: