14:01 | 02.04.20 | Նորություններ | 10941

    Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդները #LikeU հավելվածը 30 օր փորձարկելու հնարավորություն կստանան

    Մինչեւ ապրիլի 14-ը, ներառյալ, Վիվա-ՄՏՍ-ի «#LikeU» հավելվածը ներբեռնելու եւ ծառայությանը բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը կստանա ծառայությունը 30 օր փորձնական օգտագործելու հնարավորություն՝ 14 օրվա փոխարեն:

    Հավելվածը կարելի է անվճար ներբեռնել Play Store-ից:

    Փորձնական շրջանի ավարտից հետո ծառայության գինը կկազմի օրական 50 դրամ: Առաջարկը հասանելի է միայն առաջին անգամ բաժանորդագրվողների համար: