10:54 | 02.04.20 | Նորություններ | 2712

Հայտնի է, թե ինչ տեսք ունի նոր iPhone 9-ը

Apple-ի պաշտոնական կայքի չինական հատվածում հայտնվել է նոր iPhone 9-ի լուսանկարը՝ մոխրագույն եւ կապույտ երանգներով: Լուսանկարն արդեն հեռացված է պաշտոնական կայքից, սակայն հասցրել է տարածվել համացանցում:

Թեեւ սմարթֆոնը դեռ պաշտոնապես չի ներկայացվել, բայց հայտնի է դրա արժեքը՝ շուրջ $422: Ըստ տեղեկությունների, iPhone 9-ը կներկայացվի ապրիլի 15-ին:

Ակնկալվում է, որ այն կունենա 4,7 դյույմ անկյունագծով էկրան, Touch ID՝ տեղակայված Home կոճակի ներքեւում, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն: