11:23 | 01.04.20 | Նորություններ | 80591

    Xiaomi-ն իր տասնամյակի առթիվ 22 նորույթ կներկայացնի

    Xiaomi ընկերությունն ապրիլի 3-ին կայանալիք Mi Fan փառատոնի ընթացքում հանդես կգա մի շարք նորություններով:

    Ընկերության տասնամյակին նվիրված միջոցառման ընթացքում, որը կընթանա առցանց մամուլի ասուլիսի ֆորմատով, կներկայացվեն 22 նոր պրոդուկտներ:

    Թեեւ պաշտոնապես չի նշվում, թե ինչ նորույթների մասին է խոսքը, սակայն որոշ տեղեկությունների համաձայն, նոր պրոդուկտների շարքում են խելացի տանը նվիրված լուծումներ:

    Հիշեցնենք, որ անցած տարի կայացած համանուն միջոցառման ժամանակ Xiaomi-ն 20 նորույթ էր ներկայացրել, այդ թվում՝ անլար փոշեկուլ, ռացիա, նոթբուքեր, ակնոցներ, ճամպրուկներ եւ այլն: