18:07 | 30.03.20 | Նորություններ | 166190

    Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են ՀՀ ԿԳՄՍՆ հեռավար ուսուցման կրթական հարթակները

    Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության առաջարկին՝ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման զարգացման նախաձեռնությանը:

    Ընկերությունում նշել են, որ ստեղծված իրադրության պայմաններում հեռավար ուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար առավել քան երբեւէ կարեւորվում է գործարար ոլորտ-պետություն համագործակցությունը:

    Այսօրվանից (30.03.2020) սկսած առանց հավելյալ վճարի (առանց տարիֆիկացման) Վիվա-ՄՏՍ-ի հետվճարային ու կանխավճարային բաժանորդների համար հասանելի կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հեռավար ուսուցման հետեւյալ կայքերը՝

    www.emis.am  
    www.armedu.am
    www.escs.am