11:25 | 27.03.20 | Նորություններ | 162817

«Թումո»-ն համակարգիչներ կնվիրի դպրոցականներին

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը կնվիրի 50 լավ վիճակում գտնվող iMac համակարգիչներ:

Դրանք կհատկացվեն այն երեխաներին, որոնք չեն կարողանում մասնակցել առցանց դասերին՝ համակարգիչ չունենալու պատճառով։

Կենտրոնը նաեւ դիմել է ՏՏ ընկերություններին, հիմնադրամներին եւ իր գործընկերներին՝ միանալ Հ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությանը, որպեսզի ոչ մի երեխա չկտրվի իր կրթական ուղուց: