17:30 | 23.03.20 | Նորություններ | 58315

Հեռավար ուսուցումն արդեն հասանելի է Ucom ցանցում

Ucom ընկերության եւ ԿԳՄՍ նախարարության միջեւ կնքված հեռավար ուսուցման կազմակերպման վերաբերյալ համագործակցության համաձայն՝ այսուհետ Ucom-ի uTV-ի տեսավարձույթի (VoD) «Հեռավար ուսուցում» բաժնում կտեղադրվեն ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստաված դասընթացների տեսանյութեր՝ դասակարգված ըստ դասարանի, ամսաթվի եւ առարկայի:

Այսպիսով, Ucom-ի uTV ծառայության բոլոր բաժանորդները, անկախ սակագնային պլանից, արդեն իսկ հնարավորություն ունեն ամբողջ Հայաստանի տարածքում «Տեսավարձույթ» բաժնում տեղադրված տեսանյութերը դիտել առանց հավելյալ վճարի:

«Ucom ընկերությունում միշտ կարեւորվել է կրթությանը շարունակական աջակցություն ցուցաբերելը եւ այդ է պատճառը, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մեր ԿՍՊ գործունեությունը ուղղված է եղել հենց այս ոլորտին, մասնավորապես՝ որակյալ ինժեներական կրթությունը հասանելի դարձնելու Հայաստանի բոլոր պատանիներին։ Արտակարգ դրության պայմաններում խոսքը գնում է հիմնարար գիտելիքների ձեռքբերմանը եւ մենք չէինք կարող չաջակցել մեր հայրենիքի այս կենսական կարեւորության խնդրի լուծմանը»,- նշել է Հայկ Եսայանը։

Կրթական բովանդակությանը հասնելու համար պետք է անցնել «Տեսավարձույթ» (VoD), ապա ընտրել «Հեռավար ուսուցում» բաժինը, ընտրել դասարանը եւ միացնել տվյալ օրվա տեսանյութը։