17:24 | 16.03.20 | Նորություններ | 2886

էլեկտրոնային կառավարման գործիքներ՝ տանից կիրառելու համար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության կողմից ներդրված էլեկտրոնային կառավարման այն գործիքները, որոնք հնարավորություն են տալիս պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիննների հետ հաղորդակցվել առցանց եղանակով՝ առանց տանից դուրս գալու անհրաժեշտության։

Այդ գործիքներն են՝

- www.Е-request.am - էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով առանց տանից դուրս գալու կարելի է դիմում, բողոք եւ հարցում ուղարկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին։ Համակարգով հարցում ուղարկելիս որպես պատասխան ստանալու եղանակ կարելի է նշել էլեկտրոնային փոստը, եւ համապատասխան մարմինը պատասխանը կուղարկի Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին:

- Բոլոր վճարումները հնարավոր է իրականացնել առցանց բանկինգ ծառայության միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ www.e-payments.am համակարգի, վճարահաշվարկային տերմինալների` «Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ» «Մոբի Դրամ» վճարային համակարգերի միջոցով, ինչի շնորհիվ անհրաժեշտություն չի առաջանա այցելել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ:

- Վարկային մարմինների հետ կարելի է հաղորդակցվել www.taxservice.am կայքի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:

- Ոստիկանության եւ Ճանապարհային ոստիկանության հետ կապված խնդիրների դեպքում պետք է օգտվել www.police.am կայքում առկա էլեկտրոնային գործիքակազմից:

- Կադաստրի կոմիտեի հետ հնարավոր է հաղորդակցվել www.e-cadastre.am էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով:

- Պետական մարմիննների հետ կապված հրատապ խնդիրներ առաջանալու դեպքում կարելի է հաղորդակցվել տվյալ մարմնի հետ՝ «Թեժ գիծ» հեռախոսային ծառայության կամ ֆեյսբուքյան էջի միջոցով։

Փոխվարչապետը հավելել է, որ պետական մարմինների աշխատակիցներն անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային փաստաթղթաշարժի Mulberry համակարգի միջոցով հնարավորություն ունեն իրենց աշխատանքը կատարել տանից։