15:07 | 16.03.20 | Նորություններ | 1313
Կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ «Թել-Սել» ընկերությունը հայտարարում է մինչեւ մարտի 31-ը պետական ծառայությունների դիմաց վճարումների ու վարկերի մարման 0% տոկոսադրույքի ռեժիմ։
Մարտի 17-ի ժամը 00:00-ից մինչեւ մարտի 31-ի ժամը 23:59-ը Telcell համակարգին միացած ՀՀ բոլոր բանկերի վարկերի մարումը, ինչպես նաեւ պետվճարումներն ու տուգանքների վճարումը Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով կկատարվեն առանց միջնորդավճարի՝ 0% տոկոսադրույքով։
«Այս որոշումը կոչված է հեշտացնել ընկերության ավելի քան 1,5 միլիոն հաճախորդների կյանքը եւ նպաստել՝ կրճատելու անցանկալի շփումներն ու մարդաշատ վայրեր այցերը»,- հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Արդեն այսօր «Թել-Սելը» սկսում է հաճախորդների տեղեկացման լայնածավալ միջոցառումներ։ Այդ նպատակով պատրաստվել են ուսուցողական հոլովակներ, որոնք կօգնեն արագ տիրապետել Telcell Wallet-ով վճարումների գործընթացին: