14:14 | 16.03.20 | Նորություններ | 8953
Հայաստանում Beeline-ը հայտարարել է, որ մարտի 17-ից կփակվեն ընկերության բոլոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակները, բացի Ազատության 24/1 հասցեում գտնվող գրասենյակից, որը կաշխատի ամեն օր՝ 9:00 մինչեւ 18:00-ը:
Այս պահին նախատեսվում է, որ գրասենյակները կսկսեն իրենց գործունեությունը ապրիլի 1-ից, ինչի մասին ընկերությունը լրացուցիչ կտեղեկացնի:
Ընկերությունը մեկ ամսով հետաձգում է հետվճարային բաժանորդների, ինչպես նաեւ բոլոր COMBO փաթեթների վճարումները:
Beeline-ը նաեւ տեղեկացրել է, որ ողջ Հայաստանի տարածքով կգործի SIM քարտերի եւ հեռախոսների անվճար առաքում, որոնք կարելի է ձեռք բերել E-shop-ի միջոցով:
Հաճախորդների համար ընկերությունը ստեղծել է բոլոր հնարավորություններն՝ անհրաժեշտ կարգավորումներն ու սպասարկումն առցանց ստանալու համար:
Beeline բջջային եւ ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել այստեղ կամ BeeMoney հավելվածով:
Հաշիվը եւ ծառայությունները ցանկացած պահին եւ ցանկացած վայրից կառավարել My Beeline Armenia հավելվածով: Հեռախոսներ եւ SIM քարտեր առցանց պատվիրել կարելի է E-shop-ի միջոցով:
Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային եւ 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաեւ բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի օնլայն հարթակին: