11:10 | 16.03.20 | Նորություններ | 1441
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «AliExpress Ռուսաստան» կազմակերպության ղեկավարներին:
Հանդիպման սկզբում «AliExpress Ռուսաստան» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Դմիտրի Սերգեեւը ներկայացրել է իրենց գործունեության հիմնական ուղղությունները եւ սկզբունքները:
Քննարկվել է ժամանակակից պայմաններում էլեկտրոնային առեւտրի զարգացման կարեւորությունը՝ հաշվի առնելով անկանխիկ գործառնության ընդլայնման անհրաժեշտությունը: Կազմակերպության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին:
Անդրադարձ է կատարվել էլեկտրոնային առեւտրի ընդլայնման տեսանկյունից Հայաստանի ներուժին եւ հայաստանյան կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առավել արդյունավետ լոգիստիկ լուծումների մշակման հեռանկարի շուրջ: