Բրեմտան Մուջեբը
Բրեմտան Մուջեբը եւ Նարինե Դանեղյանը
10:22 | 18.02.20 | Հարցազրույցներ | exclusive 287451
Cisco Systems ընկերության կիբերանվտանգության վաճառքների ղեկավար Բրեմտան Մուջեբը Երեւանում կայացած Silicon Mountains համաժողովի շրջանակում պատասխանել է Itel.am-ի հարցերին:
Կիբերանվտանգության մասնագետի հետ զրուցել ենք ոլորտի թրենդների եւ կիբերհանցագործների զոհ չդառնալու նրբությունների մասին:
2019թ. թիրախներն ու 2020թ. վտանգները
2019թ-ի գլխավոր վտանգներից էր Ransomware-ը (վնասաբեր ծրագիրը արգելափակում կամ հրապարկում է զոհի ինֆորմացիան եւ զոհից գումար կորզում), որը ինտերնետ չարագործների համար վերջին տարիներին դարձել է բավական եկամտաբեր բիզնես:
Բրեմտան Մուջեբը եւ Նարինե Դանեղյանը
Անցած տարի սկսեցինք նկատել միտում, որ կրիպտո մայնինգն ավելի ու ավելի է մտնում հանրային եւ բանկային ոլորտներ:
Կարծում եմ՝ 2020թ. crypto-jacking-ը (առանց թույլտվության որեւէ մեկի համակարգչի օգտագործումն է կրիպտոարժույթի մայնինգ իրականացնելու նպատակով) ավելի կտարածվի եւ կակտիվանա: Արդյունքում, կավելանա հարձակումների թիվը արդյունաբերական համակարգերի, IoT միջավայրերի վրա:
Մի մեծ միտում, որը նկատվել է 2019թ. եւ կշարունակվի նաեւ այս տարի, կառավարությունների կողմից իրականացվող կիբեր հարձակումներն են: Կարող ենք ասել, որ պատերազմները ավանդական տեսակից փոխակերպվում են թվայինի: Նման պատերազմների օրինակներ արդեն տեսել ենք 2019թ.՝ մի շարք երկրների մասնակցությամբ, որոնց անունները տալ չեմ ցանկանում:
Ինչպե՞ս չդառնալ կիբեր հանցագործների զոհ
Առաջին խորհուրդն է՝ տեղեկացված եղեք: Կիբերանվտանգության թեմայով կրթվեք: Պարտադիր չէ որ փորձագետ լինեք: Ուղղակի, որպես անհատ, որոշ կոնկրետ միջոցառումներ իրականացրեք, որպեսզի ձեզ, ձեր ընտանիքը, ձեր բիզնեսը, ձեր երկիրն անվտանգ պահեք:
Անվտանգության այդ միջոցառումները կարող են կազմված լինել շատ պարզ բաղադրիչներից՝ անվտանգ գաղտնաբառեր, նույնականացման ուժեղ համակարգեր:
Այսօր ընկերություններում արտահոսքի 80%-ն իրականացվում է աշխատակիցների եւ կիբերանվտանգության վտանգներին առնչվող կրթվածության բացակայության պատճառով:
Այնպես որ, կրթվեք: Սկսեք ձեր տանից, գտեք, թե ինչ խելացի սարքեր կան ձեր տանը:
Այսօր ամենամեծ մարտահրավերներից է այն, որ գնալով ավելի ու ավելի շատ իրար կապված սարքեր են առաջանում մեր շրջապատում եւ նրանք ապահով չեն: Այո, նրանք թեթեւ են, երբեմն՝ էժան, ունեն ընդհանրական գաղտնաբառ, որն օգտատերերը սովորաբար չեն փոխում, եւ որը հանրային է: Սա կարող է աննախադեպ կերպով հեշտացնել չարագործների մուտքը ձեր տուն:
Նարինե Դանեղյան