WhatsApp-ն արագ քայլերով շարունակում է գրավել համաշխարհային շուկան եւ հայտարարել է, որ արդեն 2 մլրդ ակտիվ օգտատեր ունի:
Այսպիսով, այն աշխարհում երկրորդ հավելվածն է, որն անցնում է 2 մլրդ ակտիվ օգտատիրոջ սահմանը: Հիշեցնենք, որ առաջինն այդ խորհրդանշական սահմանագծին հասավ Facebook-ը:
WhatsApp-ը ստեղծել են Բրայան Էկտոնը եւ Յան Կումը՝ 2009թ.: 2014թ. մեսսենջերը $19 մլրդ-ով գնել է Facebook-ը: 2018թ. սկզբին WhatsApp-ն ուներ շուրջ 1,5 մլրդ ակտիվ օգտատեր: