16:47 | 10.02.20 | Նորություններ | 2938

Դավիթ Տոնոյանը եւ Արմեն Օրուջյանը հանդիպել են «1991 ստորաբաժանման» դասընթացի մասնակիցներին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը հանդիպել են «1991 ստորաբաժանման» FAST հիմնադրամի նախապատրաստական դասընթացի մասնակիցներին:

FAST-ից հայտնում են, որ նրանք նաեւ մասնակցել են մաթեմատիկայի դասին։

Դավիթ Տոնոյանն ընդգծել է «1991 ստորաբաժանման» կարեւորությունը եւ շնորհակալություն է հայտնել FAST-ին համագործակցության համար։

2020թ. հունվարի 29-ին Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացը։ 6-ամսյա դասընթացին մասնակցելու հայտ ներկայացրած 400 երիտասարդից 46-ը, ովքեր հաջողությամբ անցել են թեստավորման եւ հարցազրույցի փուլերը, 6 ամիս անվճար կյուրացնեն տվյալագիտության եւ արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ գիտելիքներ։