11:02 | 20.01.20 | Նորություններ | 13795

Վիվա-ՄՏՍ-ը Viber Stickers-ին նվիրված առաջարկ է ներկայացրել

Վիվա-ՄՏՍ-ը հայտարարել է, որ ընկերության բաժանորդները հնարավորություն ունեն օգտագործելու Viber հավելվածի լավագույն վճարովի ստիկերները՝ ֆիքսված 200 դրամ (ներառյալ ԱԱՀ) ամսավճարով՝ մինչեւ 2020թ. հունվարի 31-ը ներառյալ:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվացված ինտերնետ ծառայություն եւ Viber հավելվածի ակտիվ հաշիվ, որի համար անհրաժեշտ է հավելվածը ներբեռնել PlayStore-ից կամ AppStore-ից:

Այնուհետեւ՝

այցելել https://viberstickers.mts.am հղումով եւ հետեւել հրահանգներին, կամ
սեղմել համապատասխան գովազդային հղումը «Viber» հավելվածում եւ հետեւել հրահանգներին:

«Թվային հարթակում աստիճանաբար ավելի է մեծանում ստիկերներով շփվելու միտումը: Թե՛ երիտասարդները, թե՛ մեծահասակները նախընտրում են միմյանց հետ շփվել ստիկերներով, առավել եւս եթե դրանք գրավիչ են եւ ծիծաղաշարժ: Վիվա-ՄՏՍ-ի նոր «Viber Stickers» ծառայությանը կարող են բաժանորդագրվել ընկերության կանխավճարային եւ հետվճարային բաժանորդները»,- նշել են ընկերությունում:

Ծառայության հիմնական առավելություններն են՝ ֆիքսված վճարը, հավելյալ ծախսերի բացակայությունը, մշտապես թարմացվող ստիկերների փաթեթը, ինչպես նաեւ առանց գովազդի օգտվելու հնարավորությունը:

Բաժանորդագրությունն ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է.
այցելել https://viberstickers.mts.am/էջ, այնուհետեւ «Իմ հաշիվը» բաժնում սեղմել «Ապաբաժանորդագրվել», կամ
ուղարկել «Stop» բառը պարունակող SMS 1020 կարճ համարին:

Ծառայությունը հասանելի է ռոումինգում: Ռոումինգում գտնվելիս ինտերնետի դիմաց վճարը եւ 1020 համարին ուղարկվող SMS հաղորդագրությունները հաշվարկվում է համաձայն տվյալ ուղղության համար նախատեսված սակագնի: Viber հավելվածից օգտվելիս (տեղական եւ միջազգային ցանցում) սպառված ինտերնետի գինը հաշվարկվում է ըստ բաժանորդի ընթացիկ սակագնային պլանի համար նախատեսված սակագնով: