11:53 | 17.01.20 | Նորություններ | 9660

Panasonic PASS-Premium կարգավիճակի շնորհումը «Զիգզագ» սպասարկման կենտրոնին

2020 թվականին լրանում է «Զիգզագ» ընկերության գործունեության 25 տարին, եւ Panasonic PASS-Premium կարգավիճակի ստացումը առաջին անակնկալներից էր, որ «Զիգզագը» ներկայացրեց հաճախորդներին իր հոբելյանական տարեմուտին։

Հունվարի 15-ին տեղի ունեցավ Panasonic PASS-Premium կարգավիճակի շնորհումը «Զիգզագ» սպասարկման կենտրոնին։


Կարգավիճակի շնորհումը արդյունք է «Զիգզագ» սպասարկման կենտրոնի եւ Panasonic ընկերության միջեւ 1997թ.-ից շարունակվող պաշտոնական եւ համապարփակ համագործակցության շրջանակներում սպասարկման կենտրոնի ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի եւ սպասարկման ոլորտում ցուցաբերած լավագույն ցուցանիշների: Նոր կարգավիճակը կապահովի Panasonic-ի էլ ավելի բարձր երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկման որակ Հայաստանում։

Panasonic-ը հիմնադրվել է 1918 թվականին, եւ ավելի քան մեկ դար գործունեության ընթացքում ընկերությունը հավատարիմ է մնացել իր սկզբունքներին․ այն է՝ դարձնել մարդկանց կյանքը վառ եւ ավելի հարմարավետ։ Ներկայումս ընկերությունը հանդիսանում է կենցաղային եւ էլեկտրոնային տեխնիկա արտադրող առաջատարներից մեկն աշխարհում, որի արտադրանքը ասոցացվում է «ճապոնական որակ» հասկացության հետ։ «Զիգզագ»-ում վաճառվող արտադրանքի ամբողջ տեսականու համար Panasonic-ը տրամադրում է երեք տարի պաշտոնական երաշխիք։

Panasonic ընկերությունը ներկայանում է սպասարկման 4 կարգավիճակով, որոնցից ամենաբարձրը հանդիսանում է PASS-Premium-ը։ Չարենցի 25 հասցեում գործող «Զիգզագ» սպասարկման կենտրոնում առանձնացված է բրենդավորված հատված՝ բացառապես Panasonic տեխնիկայի սպասարկման համար։ Այստեղ սպառողները կարող են ստանալ պրեմիում դասի սպասարկում, մասնագիտական խորհրդատվություն եւ ձեռք բերել անհրաժեշտ աքսեսուարներ։

PASS-Premium կարգավիճակ ունեցող սպասարկման կենտրոնին Panasonic-ի կողմից ներկայացվում են ամենաբարձր եւ խիստ պահանջները։ Այդ իսկ պատճառով, «Զիգզագ» սպասարկման կենտրոնի աշխատակիցները պարբերաբար վերապատրաստվում եւ սերտիֆիկացվում են Panasonic-ի կողմից։

Panasonic PASS-Premium կարգավիճակի շնորհման արարողությանը Panasonic եւ «Զիգզագ» ընկերությունների ներկայացուցիչները կտրեցին կարմիր ժապավենը, պատմեցին PASS-Premium-ի առավելությունների մասին, ինչպես նաեւ անցկացրեցին զվարճալի խաղ, որի ժամանակ մասնակիցները մրցեցին Panasonic -ի մասին իրենց գիտելիքներով։

«Զիգզագ» ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին՝ հանդիսանալով պաշտոնական արտադրության կենցաղային եւ էլեկտրոնային տեխնիկայի առաջին ներմուծող եւ վաճառող ընկերությունը Հայաստանում։ Այսօր «Զիգզագն» ունի թվով 10 վաճառասրահ, այդ թվում՝ մոբայլ եւ IT սարքավորումների մասնագիտացված «Զիգզագ Անտենա» ցանց, համաշխարհային հայտնի արտադրողների կողմից հավատարմագրված սպասարկման կենտրոն, 280 աշխատակից եւ սպառողին ներկայացնում է ավելի քան 300 ապրանքանիշի շուրջ 9000 ապրանքատեսակ: