15:27 | 15.01.20 | Նորություններ | 13020

VEON-ը հաստատել է քննարկումները Ucom-ի հետ

VEON ընկերությունը, որին պատկանում է Beeline Armenia ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիա»-ն, այսօր հաստատել է քննարկումները UCom-ի հետ՝ «հնարավոր գործարքի մասին»:

«Այս քննարկումների արդյունքում կարող է գործարք կնքվել, կարող է եւ չկնքվել: VEON հանդես կգա նոր հաղորդագրությամբ՝ կարգավորիչ պահանջներին համապատասխան, եթե դրա կարիքը լինի», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ UCom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը «Բիլայն») գնելու նպատակով: