11:08 | 13.01.20 | Նորություններ | 2183

CES 2020-ում կլոր էկրանով սմարթֆոն է ներկայացվել

Ամերիկյան dTOOR ստարտափը Լաս Վեգասում կայացած Consumer Electronics Show (CES) 2020 տեխնոլոգիական միջոցառման ժամանակ ներկայացրել է Android օպերացիոն համակարգով աշխատող յուրահատուկ սմարթֆոն, որն ունի կլոր էկրան:

 

 

Cyrcle Phone-ն ունի 3,45 դյույմ անկյունագծով էկրան, Bluetooth եւ 2 տեսախցիկ՝ յուրաքանչյուրը 13ՄՊ:

Նշվում է, որ սմարթֆոնը վերջնական տեսքի բերելու աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Վաճառքում Cyrcle Phone-ը կհայտնվի 2021թ. առաջին եռամսյակում եւ կարժենա շուրջ $700: