14:52 | 10.01.20 | Նորություններ | 2519
Facebook-ը նախատեսում է հնարավորություն տալ հարթակի օգտատերերին ավելի լայն հսկողություն ունենալ նորությունների ժապավենում հայտնվող քաղաքական գովազդի նկատմամբ:
Մասնավորապես, նոր գործառույթի միջոցով օգտատերերը կկարողանան սահմանափակել քաղաքական գովազդի այն ծավալը, որը տեսնում են:
2020թ. ամռանը ԱՄՆ օգտատերերն առաջինը կկարողանան նվազեցնել ժապավենում քաղաքական գովազդի քանակը:
Հիշեցնենք, որ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 2019թ. հոկտեմբերին հայտարարեց, որ ընկերության համար սոցիալական ցանցերում քաղաքական գովազդներ տեղադրելու նպատակը գումար վաստակելը չէ:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների քարոզարշավին ընդառաջ սեփական հարթակում քաղաքական գովազդների արգելքի մասին ամիսներ առաջ հայտարարեց Twitter-ը: Արգելքը վերաբերվում է ինչպես կոնկրետ թեկնածուներին գովազդող, այնպես էլ կարեւոր քաղաքական հարցերի շուրջ վճարովի գրառումներին: