16:30 | 20.12.19 | Նորություններ | 14561
Beeline-ը հայտարարում է նոր սակագնային փաթեթների գործարկման մասին՝ իրավաբանական անձանց համար։
Հետվճարային սակագնային փաթեթների շարքը բիզնեսին առաջարկում է փաթեթում ներառված խոսելաժամանակ ՀՀ եւ Ռուսաստանի Beeline ցանցի հեռախոսահամարներին զանգահարելու համար, րոպեներ դեպի ՀՀ եւ ՌԴ այլ ցանցեր, Արցախի, ԱՄՆ-ի, Կանադայի բոլոր ֆիքսված եւ բջջային ցանցեր, կարճ հաղորդագրություններ եւ ինտերնետ։
Փաթեթները ստեղծված են հատուկ այն բաժանորդների համար, ում հարկավոր է խոսելաժամանակի, կարճ հաղորդագրությունների եւ շարժական ինտերնետի մեծ փաթեթ։ Շարքը ներառում է 5 առաջարկ՝ 2000 դրամից մինչեւ 9000 դրամ ամսավճարով։
Օրինակ՝ «Business 4» սակագնային փաթեթը 7000 դրամ ամսավճարի դիմաց իր մեջ ներառում է 10 000 րոպե դեպի ՀՀ եւ ՌԴ Beeline բջջային ցանց, 500 րոպե դեպի ՀՀ եւ ՌԴ այլ ցանցեր, Արցախի, ԱՄՆ-ի, Կանադայի բոլոր ֆիքսված եւ բջջային ցանցեր, 500 հաղորդագրություն դեպի ՀՀ եւ Արցախի բոլոր բջջային ցանցեր եւ 20 ԳԲ գերարագ ինտերնետ։
«Մեզ համար շատ կարեւոր է շահավետ առաջարկներով հանդես գալ ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ կորպորատիվ հաճախորդների համար։ Այս պատճառով հատուկ իրավաբանական անձանց համար մենք մշակել ենք «Business» սակագնային փաթեթների ունիվերսալ շարք։ Յուրաքանչյուր հաճախորդ, իր բիզնես կարիքներից ելնելով, հաստատապես կգտնի տրամադրվող 5 տարբերակներից նախընտրելի փաթեթը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։