16:06 | 19.12.19 | Նորություններ | 13402

«Ռոստելեկոմ»-ը շարունակում է ներկայացնել ամանորյա առաջարկներ

Դեկտեմբերի 13-ից մինչեւ 2020թ. հունվարի 15-ը՝ ներառյալ «Ռոստելեկոմ»-ի Սմարթ հեռուստատեսության բոլոր հեռուստաալիքները հասանելի կլինեն ընկերության բոլոր բաժանորդների համար։

Ընկերության բոլոր բաժանորդները հնարավորություն կունենան դիտելու շուրջ 180 լավագույն հեռուստաաալիքների բովանդակությունը՝ ի թիվս այլ հնարավորությունների, որ տրամադրվում են Սմարթ հեռուստատեսության միջոցով։

Ընկերությունում նշել են, որ հեռուստաալիքների բազմաժանր բովանդակությունը՝ ժամանցային, սպորտային, լրատվական, մանկական, երաժշտական, ֆիլմեր, ուսուցողական, էլ ավելի տոնական կդարձնի ամանորյա տրամադրությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։