12:09 | 17.12.19 | Նորություններ | 7043
Ucom Բիզնես Flexy հետվճարային սակագնային պլանի շնորհիվ Ucom շարժական կապի կորպորատիվ բաժանորդները, իրենց բիզնեսի պահանջներից ելնելով, անձամբ կընտրեն րոպեների, ինտերնետի եւ SMS-ների ծավալը, որի արդյունքում էլ կձեւավորվի համապատասխան փաթեթը:
Բիզնես Flexy սակագնային պլանի նվազագույն ամսավճարը կազմում է 1900 դրամ, որի դիմաց կորպորատիվ բաժանորդը կստանա 4 ԳԲ գերարագ ինտերնետ, 300 րոպե տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու, 300 SMS տեղական բոլոր ցանցեր եւ Արցախ ուղարկելու համար, ինչպես նաեւ շարժական հեռուստատեսության uMediaroom հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն։
Բիզնես Flexy սակագնային պլանի առավելագույն ամսավճարը կկազմի 8400 դրամ, որը վճարելով՝ կորպորատիվ բաժանորդը կստանա 40 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ, 3200 րոպե րոպե տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու, 3200 SMS տեղական բոլոր ցանցեր եւ Արցախ ուղարկելու համար, ինչպես նաեւ շարժական հեռուստատեսության uMediaroom հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն։
Ինքնուրույն ընտրած սակագնային պլանի շրջանակներում ներառումներն սպառելուց հետո բաժանորդները կշարունակեն անվճար զանգել Ucom շարժական ցանցի ներսում եւ կվճարեն 3 դրամ/ՄԲ սակագինը շարժական ինտերնետից օգտվելու դեպքում, 12 դրամ/րոպե՝ տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու համար, տեղական եւ Արցախի համարներին SMS կուղարկեն 9 դրամ/SMS սակագնով։ Միջազգային համարներին ուղարկված յուրաքանչյուր SMS-ի գինը կկազմի 20 դրամ։
«Բիզնես Flexy սակագնային պլանի շնորհիվ կորպորատիվ հաճախորդները կկարողանան ինքնուրույն որոշել, թե որքան ինտերնետ ու րոպեներ են հարկավոր իրենց աշխատակիցներին։ 4 ԳԲ, ԳԲ, 16 ԳԲ, 32 ԳԲ, 40 ԳԲ ինտերնետի ծավալը կարելի է ցանկացած կերպով համադրել 300, 600, 1200, 1600 եւ 3200 րոպեների եւ կարճ հաղորդագրությունների հետ՝ ստանալով այն, ինչ անհրաժեշտ է կոնկրետ աշխատակցին», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Հավելենք, որ Ucom ընկերության կորպորատիվ հաճախորդներն այսուհետ կարող են ծանոթանալ հենց իրենց վերաբերող նորություններին ու առաջարկներին՝ հավանելով ֆեյսբուքում Ucom ընկերության Բիզնես էջը։