11:12 | 17.12.19 | Նորություններ | 1474

Արմեն Սարգսյան. Հայաստանն ու Կատարը տեխնոլոգիական համագործակցության մեծ ներուժ ունեն

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Ջասիմ բին Սայիֆ Ահմեդ Ալ Սուլաիթիի հետ:

Հանդիպմանը քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության ոլորտներում հայ-կատարական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Արմեն Սարգսյանը նկատել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Կատարը, լինելով փոքր երկրներ, մեծ նշանակություն են տալիս տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը եւ այս առումով համագործակցության մեծ ներուժ ունեն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխգործակցության ուղղությունների ու հնարավորությունների շուրջ: