11:05 | 16.12.19 | Նորություններ | 6613

Beeline-ը մեկնարկում է նոր ինտերնետ փաթեթներ ռոումինգում

Beeline-ը հայտարարում է ռոումինգում նոր ինտերնետ փաթեթներ ծառայության մեկնարկի մասին:

«Ռոումինգ փաթեթ 1000 ՄԲ» եւ «Ռոումինգ փաթեթ 500 ՄԲ» ծառայությունները հասանելի են աշխարհի ավելի քան 65 երկրում՝ Եվրոպայի ամբողջ տարածքում, Եգիպտոսում, Թայլանդում, ԱՄՆ-ում եւ մի շարք երկրներում՝ բոլոր օպերատորների ցանցերում։ «Ռոումինգ փաթեթ 1000 ՄԲ» ծառայության արժեքն է 6000 դրամ, որի շրջանակում տրամադրվում է 1000 ՄԲ ինտերնետ՝ 1 ՄԲ-ի արժեքը փաթեթում 6 դրամ է:

«Ռոումինգ փաթեթ 500 ՄԲ» ծառայության արժեքն է 3500 դրամ, որի շրջանակում տրամադրվում է 500 ՄԲ Ինտերնետ, իսկ 1 ՄԲ-ի արժեքը փաթեթում 7 դրամ է: Փաթեթների գործողության ժամկետն է 15 օր։ Ծառայությունը հասանելի է ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդներին։

«Մենք շարունակում ենք շահավետ սակագներ տրամադրել ռոումինգ մեկնող մեր բաժանորդներին՝ հնարավորինս հասանելի դարձնելով կապի ծառայություններն արտերկրում։ Վստահ եմ, որ ռոումինգում Beeline-ի նոր ինտերնետ փաթեթների շնորհիվ ձեր ճամփորդությունը կդառնա էլ ավելի հաճելի եւ հարմար, եւ դուք լիարժեք կկիսվեք ձեր ամանորյա տրամադրությամբ ձեր մտերիմների հետ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ռոումինգ փաթեթ 500 ՄԲ» ծառայությունն ակտիվացնելու համար կանխավճարային բաժանորդներին անհրաժեշտ է հավաքել *400# հրահանգը, իսկ հետվճարային բաժանորդներին՝ *410#։ «Ռոումինգ փաթեթ 1000 ՄԲ» ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար կակտիվանա *401# հրահանգով, իսկ հետվճարային բաժանորդների համար *411# հրահանգով:

Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել հաճախորդների սպասարկման կենտրոն +374 8000 0612 հեռախոսահամարով։