12:30 | 13.12.19 | Նորություններ | 2130
Google Assistant-ում հայտնվել է իրական ժամանակում աշխատող ձայնային թարգմանիչ, որը 44 լեզու գիտի:
Պոլիգլոտ ռեժիմի շնորհիվ օգտատերերը կկարողանան մոռանալ լեզվական պատնեշի մասին եւ կշփվեն ավելի քան 44 լեզուներով:
Ձայնային թարգմանիչը ակտիվացնել կարելի է, օրինակ, «Ok Google, եղիր իմ թարգմանիչը» կամ «Ok Google, օգնիր ինձ իտալերեն խոսել» արտահայտություններով: Այնուհետեւ «Օգնականը» ինքնաբերաբար կսահմանի կիրառվող լեզուն, եւ թարգմանված տեքստը կներկայացնի էկրանին:
Գործառույթի նորմալ աշխատանքի համար զրուցակիցները պետք է հերթով շփվեն, իսկ «խելացի» հուշումները, որոնք երեւում են էկրանին, կօգնեն արագացնել գործընթացը:
Տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Google-ի խելացի ձայնային օգնականը կկարողանա 27 լեզուներով բանավոր խոսքը թարգմանել իրական ժամանակում:
Նորամուծությունն առաջինը ներդրվել էր Google Home Hub-ում: