16:46 | 27.11.19 | Նորություններ | 9837

Ucom-ը ներկայանում է ֆիքսված ծառայությունների վերափոխված առաջարկով

Այսօրվանից Ucom-ը ներկայանում է ֆիքսված ծառայությունների բոլորովին վերափոխված առաջարկով։

Հեռուստատեսային ծառայության բաժանորդները հնարավորություն կունենան ընտրություն կատարելու uTV S (39 հեռուստաալիք՝ ամսական ընդամենը 2500 դրամով), uTV M (124 հեռուստաալիք՝ ամսական ընդամենը 4000 դրամով) եւ uTV L (195 հեռուստաալիք՝ ամսական 9500 դրամ ամսավճարով) սակագնային պլանների միջեւ։

Բարձրորակ հեռուստատեսային արտադրանքը գնահատող uTV բաժանորդները ցանկության դեպքում հնարավորություն ունեն բաժանորդագրության մեջ հավելյալ վճարի դիմաց ներառել նաեւ 8 թեմատիկ փաթեթները՝ սպորտային, ֆիլմերի, մանկական, ուսուցողական, սերիալների, Պրեմիում HD, Viasat հեռուստաընտանիքի եւ մեծահասակների հեռուստաալիքներով։ Իսկ ամանորին ընդառաջ uTV M բաժանորդները կարող են առանց հավելյալ վճարի 1 թեմատիկ ալիք ընտրել:

Ֆիքսված ինտերնետի կայուն եւ բարձր արագությունը գնահատող uNet բաժանորդները կկարողանան ընտրել uNet XS (ամսական ընդամենը 6000 դրամի դիմաց՝ մինչեւ 18 Մբ/վ արագություն), uNet S (ամսական 7000 դրամի դիմաց՝ մինչեւ 36 Մբ/վ արագություն), uNet M (ամսական 8000 դրամով՝ մինչեւ 72 Մբ/վ արագություն), ինչպես նաեւ uNet L սակագնային պլանների միջեւ (յուրաքանչյուր ամիս 9500 դրամի դիմաց՝ մինչեւ 100 Մբ/վ արագություն)։ Ամանորին ընդառաջ բոլոր uNet բաժանորները որեւէ սակագնային պլանի 12 ամսով միանալու դեպքում առանց հավելյալ վճարի կօգտվեն նաեւ Պրեմիում Wi-Fi ծառայությունից։

Ֆիքսված ինտերնետի, IP եւ շարժական հեռուստատեսության եւ ֆիքսված հեռախոսակապի համադրությամբ ամբողջական փաթեթներն այսուհետ ներկայացված կլինեն որպես uMix XS, uMix S, uMix M եւ uMix L սակագնային պլաններ։ uMix XS փաթեթով նախատեսվում է ամսական ընդամենը 9500 դրամի դիմաց բաժանորդներին տրամադրել 39 հեռուստաալիք եւ ինտերնետի՝ մինչեւ 36 Մբ/վ արագություն, ինչպես նաեւ ֆիքսված հեռախոսակապի 180 րոպե՝ տեղական ֆիքսված ցանցեր զանգելու համար։ 124 հեռուստաալիք, ինտերնետի՝ մինչեւ 18 Մբ/վ արագություն եւ 180 րոպե՝ տեղական ֆիքսված ցանցեր զանգելու համար ներառումներով առաջարկը հասանելի կլինի մարզերի բնակիչներին ընդամենը 9000 դրամ ամսավճարով։

Միանալով uMix S փաթեթին՝ ամսական ընդամենը 11 000 դրամով բաժանորդները կստանան 124 հեռուստաալիք, ինտերնետի՝ մինչեւ 72 Մբ/վ արագություն, ֆիքսված հեռախոսակապի 180 րոպե՝ տեղական ֆիքսված ցանցեր զանգելու համար, ինչպես նաեւ շարժական հեռուստատեսության uMediaroom հավելվածից օգտվելու հնարավորություն։ uMix M փաթեթի բանաձեւն է՝ 181 ալիք, ինտերնետի՝ մինչեւ 100 Մբ/վ արագություն + uMediaroom + տեղական ֆիքսված ցանցեր զանգելու 360 րոպե ամսական ընդամենը 15 000 դրամով։ Ի դեպ, բոլոր այն բաժանորդներն ովքեր կմիանան նշված uMix սակագնային պլաններից մեկին մինչեւ հունվարի 31-ը, առանց հավելյալ վճարի կստանան նաեւ Premium Wi-Fi ծառայությունից օգտվելու եւ ալիքների թեմատիկ փաթեթներից մեկն ընտրելու հնարավորությունը:

uMix L փաթեթին միացած բաժանորդները կստանան 195 ալիք, կօգտվեն ֆիքսված uNet ինտերնետից մինչեւ 120 Մբ/վ արագությամբ, կունենան 2-րդ հեռուստացույցը համակարգին միացնելու հնարավորություն։ Ինտերնետի ավելի մեծ թողունակություն եւ հասանելիության ավելի մեծ տարածքի անհրաժեշտության դեպքում կտրամադրվի Պրեմիում Wi-Fi ծառայությունը։

Ի հավելումն նշվածի՝ uMix L փաթեթին միացած բաժանորդները կստանան նաեւ շարժական հեռուստատեսության uMediaroom հավելվածից օգտվելու հնարավորություն եւ տեղական ֆիքսված ցանցեր զանգելու 360 րոպե։ Մինչեւ հունվարի 31-ը 12 ամսով միանալու դեպքում կտրամադրվի Պրեմիում Wi-Fi Plus ծառայությունն առանց հավելյալ վճարի։ Ու այս ամենն ամսական ընդամենը 20 000 դրամով։

«Ամանորին ընդառաջ Ucom-ը որպես հաճախորդամետ ընկերություն եւ ֆիքսված կապի շուկայի առաջատար՝ ներկայանում է ավելի պարզ ու ավելի մրցունակ առաջարկով։ Թե՛ IP-հեռուստատեսության uTV, թե՛ uNet ինտերնետի, եւ թե՛ uMix փաթեթների պարունակությունը շատ հեշտ կլինի պատկերացնել համապատասխանաբար XS, S, M, կամ L տառերին նայելով։ Պարզապես պետք է հստակ պատկերացնել, որ նույնիսկ ամենափոքր ներառումներով փաթեթն ընտրելով՝ մեր բաժանորդները կունենան էլ ավելի շատ ինտերնետ եւ ալիքներ իրենց տանը»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։