14:13 | 27.11.19 | Նորություններ | 6486
Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում նախօրեին կայացել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAIM աքսելերացիոն ծրագրի նախաձեռնած «Impact NightOut» vol. 3 միջոցառումը:
«Impact NightOut» միջոցառումների շարքը միտված է համախմբելու հանրօգուտ ներդրումներով հետաքրքրված բոլոր անձանց եւ նորարարներին՝ հնարավորություն տալով տեղական եւ միջազգային մակարդակներում ծանոթանալ ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին:
«Տեխնոլոգիաները հանուն դրական ներազդեցության եւ Կայուն զարգացման նպատակների» խորագրով միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը եւ Junior Professional Officers-ի ղեկավար Լիկկե Անդերսենը։
Impact NightOUT միջոցառումների երրորդ թողարկումը կայացավ նոյեմբերի 17-22-ը Հայաստանում անցկացվող Tech4Impact UNDP Junior Professional Officers (JPOs) աշխատաժողովների շրջանակում: Միջոցառումը հարթակ էր հանդիպելու աշխատաժողովի մասնակիցներին, ինչպես նաեւ ՄԱԶԾ այլ երկրների գրասենյակների աշխատակիցներին ոչ պաշտոնական միջավայրում եւ քննարկելու ինչպես ուղղել տեխնոլոգիաների ներուժն՝ ի նպաստ Կայուն զարգացման նպատակների։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ՄԱԶԾ ImpactAIM-ի երկու աքսելերացիոն ծրագրեր՝ Climate Change Tech Accelerator (CCTA) vol. 2 եւ AIM GovTech, որոնց մասնակիցները ներկայացրին իրենց գաղափարները, ինչպես նաեւ տեղի ունեցավ CCTA vol. 2-ի փակման արարողությունը։
Climate Change Tech vol. 2 Աքսելերատորը կազմակերպվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ծրագիրի շրջանակներում՝ ՄԱԶԾ ImpactAIm վենչուրային աքսելերատորի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ, ֆինանսավորվել է Ռուսաստանի Դաշնության եւ Ասիական զարգացման բանկի կողմից եւ իրականացվել է ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ։
ՄԱԶԾ ImpactAIM-ի նախաձեռնած AIM GovTech աքսելերատորն իրականացվում է ՄԱԶԾ ֆինանսավորմամբ եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ եւ աջակցությամբ: Ծրագրի իրականացման մեջ կարեւոր գործընկերներ են հանդիսանում նաեւ Կատալիստ հիմնադրամի «Hero House»-ը եւ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը: