16:19 | 26.11.19 | Նորություններ | 2141

Uber-ին արգելում են «աշխատել» Լոնդոնում

Լոնդոնի տրանսպորտի կառավարման մարմինը հրաժարվել է երկարաձգել Uber ընկերության ուղեւորափոխադրումներ իրականացնելու լիցենզիան, ինչի արդյունքում ընկերության արժեթղթերը նոյեմբերի 25-ին ընկել են 6,3%-ով:

Լոնդոնի իշխանություններն իրենց քայլը բացատրել են Uber-ի վարորդների այն բազմաթիվ խախտումներով, որոնք ուղեւորների կյանքը վտանգի են ենթարկում:

Ներդրողները մտավախություն ունեն, որ Լոնդոնի օրինակին կհետեւեն այլ քաղաքներ: Uber-ը 21 օրվա ընթացքում կարող է բողոքարկել որոշումը:

Uber-ը 2012թ.-ից գործում է Լոնդոնում, որը Եվրոպայում նրա ամենախոշոր շուկան է:
Ընկերությունը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ունի 3,5 մլն հաճախորդ եւ 45 հազ. գրանցված վարորդ: