12:13 | 01.11.19 | Նորություններ | 11861
Beeline-ը երկարաձգում է Հայաստանն այցելող զբոսաշրջիկների համար ակցիան, որի շրջանակում երկրի հյուրերը կարող են օգտվել Beeline-ի 4G Wi-Fi մոդեմից եւ ինտերնետից` ամբողջ ճանապարհորդության ընթացքում:
Ակցիայի շրջանակում հասանելի են Drive կանխավճարային սակագնային պլանները՝ 50, 80 եւ 100 ԳԲ ինտերնետի ծավալներով, որոնց արժեքն է համապատասխանաբար 5500, 7500 եւ 10500 դրամ: Ըստ առաջարկի՝ հաճախորդը պետք է վճարի 20000 դրամի չափով երաշխիքային գումար, որը նա հետ կստանա՝ մոդեմը վերադարձնելիս: Մոդեմը տրամադրվում է մինչեւ 30 օր ժամկետով:
«Բազմաթիվ զբոսաշրջիկներ արդեն օգտվել են մեր այս առաջարկից եւ, տեսնելով ակցիայի պահանջարկը, կայացվեց որոշում այն երկարաձգելու: Զբոսաշրջիկներին միշտ չէ, որ մի քանի օր կամ շաբաթ օգտագործելու համար հարմար է մոդեմ ձեռք բերելը եւ Beeline-ը` ցանկանալով խթանել զբոսաշրջիկության բնագավառը Հայաստանում, կշարունակի մեր երկրի հյուրերին տրամադրել ինտերնետից օգտվելու պարզ, հարմար եւ շատ շահավետ տարբերակ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Առաջարկը հասանելի է Beeline-ի բոլոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում: Ակցիան կգործի մինչեւ 2020թ. փետրվարի 29-ը: