15:02 | 25.10.19 | Նորություններ | 3116

Telcell-ը սկսել է BON մեծ ակցիա

Հոկտեմբերի 21-ից ընկերության տերմինալային ցանցի եւ Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի օգտատերերը Telcell-ից ստանում են BON բոնուսային միավորներ՝ վճարումներ կատարելիս եւ էլեկտրոնային դրամապանակի հնարավորություններից օգտվելիս։

«Մենք վճարումներ կատարելը դարձրել ենք հաճելի, հետաքրքիր, ինչու չէ՝ նաեւ շահավետ գործընթաց: Telcell համակարգից օգտվելով՝ մեր հաճախորդները ինքնաբերաբար դառնում են BON ակցիայի մասնակիցներ, ստանում բոնուսային միավորներ եւ դրանք օգտագործելու տարբեր հնարավորություններ: BON-եր կարելի է կուտակել Telcell տերմինալով վճարում կատարելիս ակտիվացող հատուկ ավտոմատ ծրագրի միջոցով, որն օգտատերը կարող է օրական 1 անգամ ակտիվացնել նաեւ Telcell Wallet-ում: BON-եր հնարավոր է կուտակել նաեւ Telcell Wallet-ով վճարում կատարելիս, այդ թվում՝ Scan and Pay տեխնոլոգիայով, ինչպես նաեւ նույնականացում անցնելիս»,- տեղեկացրել է ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Հմայակ Մուտաֆովը:

Օգտատերերը կարող են իրենց կուտակած բոնուսային միավորներին հետեւել Telcell Wallet-ի BON բաժնում, դրանք օգտագործել դրամապանակի BON մարքեթում ներկայացված բազմատեսակ ապրանքները ստանալու համար: Կարող են նաեւ կուտակած բոնուսային միավորներով հաղթել «Շաբաթվա մայներ» մրցույթում եւ ստանալ 50 000 դրամ մրցանակ:

Իսկ 2020թ․ հունվարի 31-ի դրությամբ ամենաշատ BON-եր կուտակած օգտատերը կդառնա «Սուպերմայներ» մրցույթի հաղթող եւ կստանա մրցանակ՝ 2 անձի համար Փարիզ ուղեւորություն։

Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքում եւ սոցցանցերի էջերում, bon.am գովազդային էջում, ինչպես Telcell Wallet հավելվածում տեղադրված օֆերտայում: