14:11 | 23.10.19 | Նորություններ | 8942
Հոկտեմբերի 22-ին «Ռոստելեկոմ» ընկերության կենտրոնական վաճառքի եւ սպասարկման սրահում տեղի է ունեցել ընկերության կողմից՝ սեպտեմբերին ընդառաջ հայտարարված ուսանողական մրցույթի հաղթողների մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։
««Ռոստելեկոմ» կրթաթոշակ» էսսեների մրցույթի մեկնարկը տրվել էր օգոստոսի 26-ին՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ, եւ շուրջ մեկ ամիս ուսանողները կրթության եւ նորագույն տեխնոլոգիաների մասին իրենց գաղափարներն էին արտահայտում «Ինչպե՞ս կկիրառեի նորագույն տեխնոլոգիաները կրթության մեջ» թեմայով էսսեներում։
«Անկախ մասնագիտությունից՝ յուրաքանչյուր ուսանող եւ աշակերտ այսօր կիրառում է տեխնոլոգիական նորույթները։ Մրցույթը նպատակ ուներ եւս մեկ անգամ հիշեցնելու՝ ինչ ներդրում կարող են իրենք ունենալ տեխնոլոգիաների հետագա զարգացման գործում. մեզ համար շատ կարեւոր էր վեր հանել բոլոր այն հնարավորություններն ու կիրառությունները, որ նրանք տեսնում են իրենց առօրյայում եւ կցանկանային օգտագործել։ Համոզված եմ՝ նրանցից շատերի գաղափարները հետագայում կիրառություն կգտնեն նոր ստարտափ ընկերություններում, որոնց հիմնադիրները, ինչու չէ, կլինեն հենց իրենք՝ ուսանողները»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Ուսանողների ներկայացրած բոլոր աշխատանքները ուսումնասիրվել էին «Ռոստելեկոմ»-ի աշխատակիցներից կազմված հատուկ հանձնաժողովի կողմից։
Արդյունքում ընտրված 3 լավագույն աշխատանքները պարգեւատրվել են՝
1-ին տեղ՝ Լիլիթ Խաչիկյան (ԵՊՀ, Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա, 1-ին կուրս)՝ 300 000 դրամ (10 ամիս՝ ամսական 30 000 դրամ կրթաթոշակ)
2-րդ տեղ՝ Լիլիթ Գալստյան (Սեւանի պետական բազմագործառութային քոլեջ, Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, 2-րդ կուրս)՝ 200 000 դրամ (10 ամիս՝ ամսական 20 000 դրամ կրթաթոշակ)
3-րդ տեղ՝ Ալեքսանդր Թալալյան (ՀԱՊՀ ավագ դպրոց)՝ 100 000 դրամ (10 ամիս՝ ամսական 10 000 դրամ կրթաթոշակ)
Հաղթող մասնակիցների աշխատանքները տեղադրված են այստեղ:
Մրցույթի պարտադիր պայման էր, որպեսզի մասնակիցը կամ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկը լինի «Ռոստելեկոմ»-ի բաժանորդ: