14:46 | 14.10.19 | Նորություններ | 2673

Xiaomi-ն խելացի սառնարաններ է ներկայացրել

Xiaomi ընկերությունը ներկայացրել է իր խելացի սառնարանը՝ Mijia ենթաբրենդի անվան ներքո:

Ընդհանուր առմամբ, ներկայացվել է 4 մոդել` 160-ից 486 լիտր ծավալով: Ամենաէժան մոդելն արժե շուրջ $140: Այն ունի 2-3 դուռ: Առավել թանկ մոդելներն ունեն մինչեւ 4 դուռ:

 

Սմարթ սառնարանները վաճառքի կհանվեն հոկտեմբերի 15-ից՝ Չինաստանի տարածքում: Թե երբ դրանք կհայտնվեն մյուս շուկաներում, հայտնի չէ: