15:07 | 09.10.19 | Նորություններ | 1878

Հայաստանը ՏՏ ոլորտում կարող է անել ավելին, ասել է նախագահը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է IEEE Computer Society-ի նախագահ, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Սեսիլյա Մետրայի եւ «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանի հետ:

Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ՏՏ ոլորտում կարող է անել ավելին՝ հաշվի առնելով առկա ներուժը:

Նա պատրաստակամություն է հայտնել իր աջակցությունը ցուցաբերել ոլորտում իրականացվող ծրագրերին ու նորարարական նախաձեռնություններին՝ նշելով, որ ապագան կապված է դրանց հետ:

IEEE Computer Society-ն համակարգչային ինժեներիայի եւ ծրագրավորողների համաշխարհային կազմակերպություն է, որն ունի ավելի քան 81 000 անդամ ողջ աշխարհում:

Ամեն տարի այն կազմակերպում է համաժողովներ, իրականացնում կրթական ծրագրեր, հրատարակում ոլորտին առնչվող տարբեր նյութեր: